Վրաերթի ենթարկված 13-ամյա տղան հիվանդանոցում մահացել է

Աննա Կոստանյան 4.07.2022 - 14:28
4.07.2022 - 14:28 դիտում

Ոստիկանության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ հուլիսի 3-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա Կարեն Մինասյանին, որը տեղափոխվել է հիվանդանոց: Մեքենան հայտնաբերվել և տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ վրաերթի ենթարկված 13-ամյա Կարեն Մինասյանը հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է նախաքննություն:

`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ