Մեկնարկել են Fly Arna ավիաընկերության Երևան-Հուրգադա-Երևան և Երևան-Շարմ էլ Շեյխ-Երևան չվերթերը

Աննա Կոստանյան 4.07.2022 - 14:21
4.07.2022 - 14:21 դիտում

««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունից տեղեկացնում են՝ Fly Arna ավիաընկերությունը սույն թվականի հուլիսի 3-ից մեկնարկել է Երևան – Հուրգադա – Երևան երթուղով չվերթերը: Թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ չորեքշաբթի և կիրակի օրերին։

Հուլիսի 4-ից էլ մեկնարկել են Երևան-Շարմ էլ Շեյխ-Երևան երթուղով չվերթերը:
Թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի և շաբաթ օրերին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ