Վնասներ՝ քամու հետևանքով

Աստղիկ Խաչատրյան 24.08.2021 - 09:08
24.08.2021 - 09:08 դիտում

Օգոստոսի 23-ին, ժամը 20:42-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քամու հետևանքով Գյումրի քաղաքի Տ. Ճարտարապետի փողոցում ծառի ճյուղը մասամբ կոտրվել և հայտնվել է էլեկտրական լարերի վրա․ առկա է ընկնելու վտանգ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները կտրել և հեռացրել են վնասված ծառի ճյուղը (մոտ 5 մ երկարությամբ):

Օգոստոսի 23-ին, ժամը 19:36-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քամու հետևանքով Ազատամուտ-Այգեհովիտ ավտոճանապարհին ծառն ընկել է՝ երթևեկությունը դարձնելով միակողմանի։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ ծառի ճյուղը պոկվել և ընկել է Ազատամուտ-Այգեհովիտ ավտոճանապարհի 1-ին կմ-ին։ Փրկարարները ծառի վնասված ճյուղը հեռացրել են ճանապարհից։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ