Վճռաբեկ դատարանում վարչական պալատ կստեղծվի․ կառավարությունն ընդունեց որոշումը

Աստղիկ Խաչատրյան 17.06.2021 - 11:54
17.06.2021 - 11:54 դիտում

Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գրիգորյանը Կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց ՀՀ դատական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որը վերաբերում է Վճռաբեկ դատարանում վարչական պալատի առանձնացմանը:

«Սահմանադրությամբ ամրագրված է վարչական դատարանը որպես մասնագիտացված դատարան՝ այդպիսով ստեղծելով երաշխիքներ տվյալ դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետությունն ու լիարժեքություն ապահովելու համար՝ ելնելով արդարադատության այդ տեսակին բնորոշ առանձնահատկություններից: Վարչական մասնագիտացված արդարադատության ոլորտում անձի իրավունքների դատական պաշտպանության արդյունավետություն պայմանավորող կարևոր հանգամանք է նաև վճռաբեկ ատյանում մասնագիտացման գործոնի լիարժեք ներդնումը»,- ասաց Գրիգորյանը:

Փոխնախարարի խոսքով՝ Վճռաբեկ դատարանում վարչական պալատի ստեղծումը բխում է դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թթ. ծրագրից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ