Կառավարությունը հավանություն տվեց ուսուցիչների ատեստավորման նպատակով գումար հատկացնելու նախագծին

Աստղիկ Խաչատրյան 17.06.2021 - 11:36
17.06.2021 - 11:36 դիտում

Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ 2021 թ. պետական բյուջեի մասին օրենքում փոփոխությունների նախագծին, ըստ որի առաջարկվում է գումար տրամադրել ուսուցիչների ատեստավորման համար:

Կրթության ազգային ինստիտուտի լուծարման հետևանքով նախորդ երկու տարիներին հանրակրթական ուսումնական հաստատություններում չի իրականացվել ուսուցիչների ատեստավորում:

Արդյունքում ուսուցիչները հնարավորություն չեն ունեցել տարակարգ ստանալու, իսկ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ յուրաքանչյուր տարի ոսուցիչների առնվազն մեկ հինգերորդը ենթակա է ատեստավորման:

Ակնկալվում է, որ առաջիկա երկու տարիներին կատեստավորվեն ոչ միայն այդ տարեթվերին ատեստավորման ենթակա ուսուցիչները՝ թվով շուրջ 7400 ուսուցիչ, այլև նախընթաց երկու տարիներից գործընթացին չմասնակցած ուսուցիչները, ինչը զգալիորեն մեծացնում է ատեստավորվողների թիվը՝ յուրաքանչյուր տարի կրկնապատկելով»,- տեղեկացրեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը:

Նրա խոսքով՝ այս ատեստավորումն իրականացվում է պարտադիր՝ օրենքի պահանջի համաձայն:

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն էլ հիշեցրեց, որ 2019 թ. սկսված բարեփոխումների շրջանակներում վերանայվել են ուսուցիչների աշխատավարձերը: «Ուզում եմ շեշտել նաև՝ հանրակրթության ոլորտում ենթակառուցվածքների հիմնանորոգման աշխատանքներ են տեղի ունենում: Այս տարվա կապիտալ հիմնանորոգման, կառուցման 129 նախագծից 105-ը կրթական հաստատություններ են»,- ասաց Ավինյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ