Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի հետ

3.09.2022 - 14:16 դիտում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԻԱ Նովոստի գործակալությունը, Թուրքիայի նախագահը ցավակցություն է հայտնել ԽՍՀՄ առաջնորդ Միխայիլ Գորբաչովի մահվան կապակցությամբ: Պուտինն ու Էրդողանը քննարկել են նաև Ուկրաինայում իրավիճակը, «Հացահատիկի գործարքի» իրականացման առաջընթացի մասին հարցեր:

Երկու երկրների առաջնորդները անդրադարձել են նաև Ռուսաստանի և Թուրքիայի միջև համագործակցության հարցերի, վերահաստատել համագործակցությունը առևտրատնտեսական, էներգետիկայի ոլորտներում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ