Վերջին շրջանում Ադրբեջանի ՊՆ֊ն ավելացրել է ստահոդ հաղորդագրությունները, զուգահեռ իրականացվում են ռազմական տեխնիկայի տեղաշարժեր և կուտակումներ. ՊԲ

Աննա Կոստանյան 7.09.2023 - 16:29
7.09.2023 - 16:29 դիտում

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե, իբր, ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 7-ին՝ ժամը 12:35-ից ժամը 14։00-ն ընկած ժամանակահատվածում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի և Մարտունու շրջաններում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Այդ մասին հայտնում են ԼՂ ՊԲ-ից:

«Վերջին շրջանում Ադրբեջանի ՊՆ-ն զգալիորեն ավելացրել է ստահոդ հաղորդագրությունների հրապարակման հաճախականությունը, ինչին զուգահեռ իրականացվում են անձնակազմի, սպառազինության և ռազմական տեխնիկայի տեղաշարժեր և կուտակումներ։

Ակնհայտ է, որ նման գործողություններով ադրբեջանական կողմը տեղեկատվական հենք է նախապատրաստում հերթական սադրանքի համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

0 մեկնաբանություն
0
[social-share style="icon" size="s" template="23" counters="1" counter_pos="inside" total_counter_pos="hidden" buttons="vk,facebook,ok,mailru,telegram,twitter,blogger,linkedin"]

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ