Լաչինի միջանցքի անցակետից առևանգված 3 հայ երիտասարդներն ազատ են արձակվել

Աննա Կոստանյան 7.09.2023 - 16:25
7.09.2023 - 16:25 դիտում

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի տեղադրված սահմանային անցակետից առևանգված երեք հայ երիտասարդներն ազատ են արձակվել:

Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ադրբեջանական լրատվամիջոցներին։

Ավելի վաղ, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ դադարեցնում է քրեական հետապնդումը երեք հայ երիտասարդների նկատմամբ, ովքեր առևանգվել էին Լաչինի միջանցքի անցակետում։

Նրանց նկատմամբ կիրառվել էր «վարչական պատիժ 10-օրյա կալանքի տեսքով», ինչից հետո, համաձայն Ադրբեջանի գլխավոր դատախազության հաղորդագրության, նրանք «կարտաքսվեն Ադրբեջանի տարածքից»։

Օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետում Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից առևանգվել էին Լեռնային Ղարաբաղի բնակիչներ Ալեն Սարգսյանը, Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ