Վեճ ու դանակահարություն Գյումրիում

Աննա Կոստանյան 16.06.2021 - 16:59
16.06.2021 - 16:59 դիտում

Հունիսի 14-ին, ժամը 20.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժին հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 19-ամյա երիտասարդ: Օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց, սակայն, ըստ բժշկի տեղեկանքի` երիտասարդն ի վիճակի չէր բացատրություն տալու:
Ձեռնարկվեցին անհետաձգելի միջոցառումներ, և շուտով ստացվեց օպերատիվ տեղեկություն՝ ժամեր առաջ տեղի ունեցած վիճաբանության և դանակահարության վերաբերյալ: Արդեն գիշերը, ժամը երկուսին մոտ, Գյումրիի Սայաթ-Նովայի փողոցի իր բնակարանից, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման ենթարկված 26-ամյա երիտասարդը խոստովանեց արարքը: Ըստ նրա՝ Երևանյան խճուղում կենցաղային հարցերի շուրջ վեճ էր ծագել, և այդ ընթացքում ինքը դանակահարել էր 19-ամյա տղային:
Երիտասարդը ձերբակալվել է: Հանցագործության գործիք դանակն առգրավվել է:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ