Սայլը տեղից շարժվել է. Գյումրու նոր մարզական համալիրի շինաշխատանքները մեկնարկել են

16.06.2021 - 16:38 դիտում

Խնդիր, որից բոլորն են տեղյակ: Գոնե մարզաշխարհի ներկայացուցիչներն այդ մասին բազմիցս են խոսել: Այդ ֆոնին միայն խոստումներ, դրանց հիման վրա բազմաթիվ տեսանյութեր, նախագծեր ու հույս, որ սայլը տեղից կշարժվի: Այս ընթացքում մարզիչներն ու նրանց սաները շարունակում էին մարզվել՝ սպասումով, որ այդ օրը գալու է: Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցն է. կիսախարխուլ, խոնավ ու փոշու մեջ: Այստեղ ոչինչ չի փոխվել, առօրյան նույնն է, ինչ անցած տարիներին, սակայն դպրոցից մի քանի կիլոմետր հեռու մեկնարկել են նոր մարզական համալիրի շինաշխատանքները: Հիմա տեղանքն են հարթեցնում, ավելորդ հողն են հեռացնում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ