Ռոբերտ Քոչարյանը Շիրակի մարզում է

Աննա Կոստանյան 16.06.2021 - 18:08
16.06.2021 - 18:08 դիտում

«Հայաստան» դաշինքն այսօրվա՝ հունիսի 16-ի նախընտրական քարողարշավն իրականացնում է Շիրակի մարզում։ Առաջին կանգառն Արթիկ քաղաքն է, որտեղ տեղի է ունենում դաշինքի ղեկավարների հանդիպումն ընտրողների հետ։
Այնուհետեւ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումն ընտրողների հետ կայացավ Մարալիկում: «Հատկապես հիմա երկրի անվտանգությունն ունի լրջագույն պրոբլեմներ և մեր զինված ուժերի վերականգնմամբ զբաղվելուց բացի, մենք պետք է փորձենք ռուսական ներկայությունն այստեղ դարձնել ժամանակակից»,- պատասխանելով մարալիկցիների հարցերին՝ հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը և հավելեց, որ այն հնարավոր է և պետք է անել՝ հաշվի առնելով, թե ինչպիսի զարգացումներ են տեղի ունենում մեր տարածաշրջանում:

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ