Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել են Շիրակի մարզպետի տեղակալներ

5.01.2022 - 17:24 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Կարեն Մանուկյանին Շիրակի մարզպետի տեղակալ նշանակելու մասին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Կարեն Մանուկյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ ևս մեկ փոխմարզպետ է նշանակվել՝ Ալբերտ Այվազյանը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝

Ալբերտ Այվազյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:

0 մեկնաբանություն
4

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ