Վարչապետը մասնակցել է «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 33-րդ նիստին

24.06.2023 - 12:16 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 33-րդ նիստին: Միջոցառմանը մասնակցել են նաև Հանրապետության նախագահ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը և այլք:

Նիստում հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը հանդես է եկել տարեկան զեկույցով՝ ներկայացնելով իրականացված ծրագրերն ու նախագծերի ընթացքը:

Քննարկվել են հիմնադրամի 2022 թվականի ֆինանսական հաշվետվությունն ու 2023 թվականի տարեկան բյուջեն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ