Պուտինը կատարվողը անվանել է դավաճանություն և ապստամբություն

24.06.2023 - 12:12 դիտում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձով դիմել է երկրի քաղաքացիներին: Նա կատարվողը անվանել է ապստամբություն և ապստամբներին կոչ է արել «դադարեցնել մասնակցությունը հանցավոր գործողություններին, թույլ չտալ ճակատագրական սխալ»:

Պուտինը այս իրավիճակն անվանել է «հարված երկրի ու ժողովրդի թիկունքին, ուրացություն։ Նախագահի խոսքով՝ Ռուսաստանին ապստամբությամբ փորձում են պարտության և կապիտուլյացիայի մղել, սակայն իշխանությունները «կոշտ կարձագանքեն դավաճանությանը, և ապստամբների դեմ գործողությունները կոշտ կլինեն»։

ՌԴ նախագահի խոսքով՝ երկրի բանակն ու իրավապահները ստացել են անհրաժեշտ հրամանները:

«Մենք պայքարում ենք մեր ինքնիշխանության և անկախության համար, հազարամյա պատմություն ունեցող պետություն՝ Ռուսաստան լինելու և մնալու իրավունքի համար»,- հայտարարել է Կրեմլի ղեկավարը:

Նա հիշեցրել է 1917 թ. իրադարձությունները, հավելել՝ իշխանությունները թույլ չեն տա, որ պառակտումը կրկնվի Ռուսաստանում:

Պուտինը նաև հայտնել է, որ Ռոստովում իրավիճակը շարունակում է բարդ մնալ: Քաղաքում փաստացի արգելափակված է քաղաքացիական և զինվորական վարչության աշխատանքը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ