Վարչապետը հանդիպել է խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ

Հրաչ Սահակյան 29.12.2020 - 19:57
29.12.2020 - 19:57 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հանդիպումներ է

անցկացրել խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետն առանձին հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի, «Բարագավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել է 2021 թվականին խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման հարցը և լսել խմբակցությունների ղեկավարների կարծիքներն ու դիրքորոշումները:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ