«ՌԴ-ն և Թուրքիան նոյեմբերի 10-ի համաձայնագրի երաշխավորներն են». Ադրբեջանի ԱԳՆ

Աննա Կոստանյան 29.12.2020 - 18:52
29.12.2020 - 18:52 դիտում

Ադրբեջանը կարևորում է Ռուսաստանի և Թուրքիայի դերը որպես Լեռնային Ղարաբաղի հարցով համաձայնագրի երաշխավորներ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության կողմից տարածված հաղորդագրությանը հղումով:

«Հատկապես կարելի է նշել Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի Հանրապետության դերը որպես նոյեմբերի 10-ի համաձայնագրի երաշխավորներ, որը տարածաշրջանում նոր իրողություն ստեղծեց և կապահովի երկար սպասված խաղաղությունն ու կայունությունը», – ասված է ԱԳՆ հայտարարությունում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ