Վարանդա-Հադրութ-Արա լեռ խաչմերուկում հայտնաբերվել է ռազմական գործողությունների մասնակցի ևս մեկ աճյուն

Աննա Կոստանյան 3.05.2021 - 18:03
3.05.2021 - 18:03 դիտում

Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնումների արդյունքում, Վարանդա-Հադրութ-Արա լեռ խաչմերուկի (9 կմ) հարակից տարածքից հայտնաբերվել է ռազմագործողության մասնակցի ևս մեկ աճյուն:

Նրա ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:

Վերջին տվյալներով՝ զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը՝ 1553:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ