Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Գոռ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր

5.06.2022 - 21:16 դիտում
Հայաստանի հավաքականը երկամարտի ևս երկու մեդալ է նվաճել Ալբանիայի մայրաքաղաքում ավարտված Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
+109 կգ քաշային կարգում Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումն ու արծաթե մեդալը նվաճել է Վարազդատ Լալայանը՝ երկամարտի 451 կգ (211 + 240) արդյունքով:
Օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանն էլ դարձել է բրոնզե մեդալակիր՝ երկամարտի 446 կգ արդյունքով (210 + 236):
Հայաստանի տղամարդկանց հավաքականը թիմային հաշվարկով 2-րդն է Եվրոպայի առաջնությունում։
Գերծանր քաշայինների պայքարում Եվրոպայի չեմպիոնի կոչումը 7-րդ անգամ նվաճել է Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեն (462 կգ):
0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ