Եվրոպայի առաջնությանը գյումրեցի 5 ծանրորդները կվերադառնան 13 մեդալով

5.06.2022 - 22:23 դիտում
Եվրոպայի առաջնությանը գյումրեցի 5 ծանրորդները կվերադառնան 13 մեդալով` 2 ոսկե, 8 արծաթե և 3 բրոնզե։
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնության վերջին օրը մրցահարթակ ելան գերծանր քաշային շիրակցի երկու դյուցազունները՝ Գյումրու համալիր մարզադպրոցի սան Վարազդատ Լալայանը /անձնական մարզիչ՝ Կարեն Կարապետյան/ և Գյումրու ծանրամարտի մարզադպրոցի սան Գոռ Մինասյանը /անձնական մարզիչ՝ Հակոբ Փիլոսյան/։ Նրանք երկամարտի 451 կգ և 446 կգ արդյունքներով համապատասխանաբար գրավեցին 2-րդ և 3-րդ տեղերը։
Եվրոպայի առաջնությանը մասնակցող ՀՀ ազգային հավաքական թիմի կազմում ընդգրկված գյումրեցի 5 ծանրորդները 13 մեդալներից 5-ը՝ երկամարտում, 5-ը՝ պոկում և 3-ը հրում մրցաձևերում նվաճեցին։

Եվրոպայի առաջնությանը գյումրեցի 5 ծանրորդները կվերադառնան 13 մեդալով` 2 ոսկե, 8 արծաթե և 3 բրոնզե։

Ալբանիայի…

Опубликовано Nazeli Baghdasaryan / Նազելի Բաղդասարյան Воскресенье, 5 июня 2022 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ