Վանիկ Օհանյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Աննա Կոստանյան 4.03.2026 - 14:45
4.03.2026 - 14:45 դիտում

Ազգային ժողովում, փակ և գաղտնի քվեարկության արդյունքում, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վանիկ Օհանյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քվեարկության արդյունքները ներկայացրեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:

«Ազգային ժողովի 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 64-ը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ «կողմ»՝ 64, «դեմ»՝ 0»,- ասաց Բաբայանը:

Ազգային ժողովի Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վանիկ Օհանյանի թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ