Վաղը մեր ամենակարևոր խաղն է. Ալեքսանդր Պետրակով

Աստղիկ Խաչատրյան 11.10.2023 - 21:24
11.10.2023 - 21:24 դիտում

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովն այսօր Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացած նախախաղային մամուլի ասուլիսին խոսել է վաղը Լատվիայի ընտրանու հետ կայանալիք հանդիպման մասին:

Մրցակից մասին. «Լատվիայի հավաքականը լուրջ մրցակից է: Այն վատ չի խաղացել Ուելսում: Սեփական դաշտում պետք է չպարտվեր Թուրքիային: Մեր հետ էլ Երևանում վատ չխաղացին: Վաղը Լատվիան հանդես է գալու սեփական դաշտում, բնականաբար ձգտելու է հաղթանակի: Մեզ շատ դժվար խաղ է սպասվում:

Թիմի նորեկ Էդգար Սևիկյանի մասին. «Մինչ հավաքին միանալը ես նախկինում երկու անգամ հանդիպել էի նրա հետ: Շատ լավ երիտասարդ է, համակերպվող, լավ շփվում ենք իրար հետ, նա ինձ հասկանում է: Նրան ասել եմ, որ հավաքականում խաղալն այլ է, քան թիմում: Նա մասնակցել է ընդամենը մեկ վերականգնողական մարման: Այսօրվա պարապմունքից հետո կտեսնենք, թե նա ինչպես է իրեն դրսևորում»:

Թիմի հնարավորությունների մասին. «Ես երբ եկա հավաքական, ասացի, որ մեր նպատակն է մտնել Եվրոյի եզրափակիչ փուլ: Մենք խաղում ենք հանդիպումից հանդիպում, չենք նայում մրցաշարային աղյուսակի վրա: Վաղը մեր ամենակարևոր խաղն է: Հենց դրանից ելնելով կորոշենք, թե ինչպես կխաղանք վաղը»:

Հիշեցնենք, որ Լատվիա – Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 12-ին, Երևանի ժամանակով ժամը 20-00-ին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ