ՀԱՄԱՍ-ը ռմբակոծել է Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանը

Աստղիկ Խաչատրյան 11.10.2023 - 21:20
11.10.2023 - 21:20 դիտում

Պաղեստինյան ​​ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարել է Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանի գնդակոծման մասին։

«Ալ-Քասամ բրիգադները հրթիռային հարձակում են իրականացնում «Բեն Գուրիոն» օդանավակայանի վրա՝ ի պատասխան Գազայում խաղաղ բնակչության վրա հարձակման»,- ասվում է խմբավորման Telegram ալիքում:

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր երկրի կենտրոնական շրջաններում օդային տագնապի ազդանշանի մասին: Հրթիռային հարվածների մասին նախազգուշացնող ազդանշաններ են հնչել իսրայելական Աշդոդում և Աշկելոնում: Աշդոդը գտնվում է Թել Ավիվից 43 կմ հեռու, որտեղ ապրում է մոտ 220 հազար մարդ։ Աշկելոնը գտնվում է Թել Ավիվից մոտավորապես 60 կմ հեռու, այնտեղ ապրում է ավելի քան 140 հազար մարդ։

ՀԱՄԱՍ-ը կարծում է, որ Իսրայելի նման մեղադրանքների նպատակն է «քողարկել Պաղեստինի ժողովրդի դեմ այդ երկրի պատերազմական հանցագործություններն ու ցեղասպանությունը»։

Պաղեստինյան արմատական շարժումը նշում է, որ գործում է բացառապես Իսրայելի ռազմական մեքենայի և Իսրայելի իշխանությունների ստեղծված անվտանգության համակարգի դեմ։

Շարժման քաղաքական բյուրոյի անդամ Մահմուդ Մերդավին էլ հայտարարել է. «ՀԱՄԱՍ-ի հարձակումը, ռազմական գործողություններն ու մեր դիմադրությունը կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելն «անտեսում է մեր ժողովրդին»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ