Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը

Հրաչ Սահակյան 25.02.2021 - 19:59
25.02.2021 - 19:59 դիտում
Ռուսական կողմի նախաձեռնությամբ փետրվարի 25-ին կայացել է Հայաստանի Հանրապետության
պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության
նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հեռախոսազրույցը։

Ռազմավարական դաշնակից երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են
Հայաստանում ստեղծված իրավիճակը։ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Լեռնային
Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելությանը, ինչպես նաև երկկողմ
հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ խնդիրների։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ