Ընդդիմությունը հայտարարել է ամբողջ գիշեր Բաղրամյան պողոտան փակ պահելու մասին

Աննա Կոստանյան 25.02.2021 - 19:16
25.02.2021 - 19:16 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները Ազատության հրապարակից շարժվել են Ազգային շենքի մոտ, որտեղ փակել են Բաղրամյան պողոտան:

Ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը ելույթ է ունեցել: «Իշխանության հարցը լուծվելու է Ազգային ժողովում: Մեր շտաբն այստեղ է: Կմնանք այստեղ, թող ինքը գա, թելադրենք, թե ինչ պահանջներ ունենք, ոնց պետք է ինքը հեռանա: Կփակենք այս փողոցը, այն չի աշխատելու: Սպասելու ենք, Ազգային ժողովի պատգամավորներին պետք է բերենք, որ քվեարկեն, վարչապետին հանեն: Պատրաստվեք՝ ամբողջ գիշերն էլ ենք այստեղ մնալու, մեկը կգնա, մյուս կգա, իրար կփոխարինենք, բայց այստեղ բարիկադներով երկու ծայրից փողոցը կփակենք»,- ասել է Վ. Մանուկյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ