Վահան Հակոբյանը նշանակվել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդ

Աննա Կոստանյան 20.10.2022 - 14:37
20.10.2022 - 14:37 դիտում

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի N 1807-Ն որոշմամբ սահմանված՝ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի գործունեության կարգի 6-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 20-ի N 1620-Ա որոշմամբ Վահան Գագիկի Հակոբյանը նշանակվել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդ՝ 3 տարի ժամկետով:

Մաքսային կցորդի նշանակումը կնպաստի Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության համապատասխան ստորաբաժանումների հետ ամենօրյա աշխատանքների կազմակերպմանը, Ռուսաստանի Դաշնությունում, այդ թվում՝ Վերին Լարսի անցակետում ծագող՝ մաքսային ոլորտին առնչվող խնդիրների արագ բացահայտմանն ու օպերատիվ արձագանքմանը, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև, մասնավորապես՝ Վերին Լարսի անցակետում մաքսային գործընթացների մասով ակտիվ և փոխշահավետ համագործակցության ապահովմանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ