Կան տեղանքներ, որտեղ ՊՆ-ն գիտի զինծառայողների մարմինների գտնվելու մասին, բայց ադրբեջանական կողմը չի տալիս իր համաձայնությունը, որ հայկական կողմը հանի մարմինները․ ՄԻՊ

Աննա Կոստանյան 20.10.2022 - 15:11
20.10.2022 - 15:11 դիտում

Ադրբեջանը դեռևս շարունակում է խոչընդոտել, թույլ չտալ, որ հայկական կողմը որոշ տարածքներից հանի ադրբեջանական կողմի վերջին ագրեսիայի հետևանքով զոհված հայ զինծառայողների մարմինները:Այս մասին ասաց ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:

«Մենք ունենք կոնկրետ տեղանքներ, որտեղ ՊՆ-ն գիտի զինծառայողների մարմինների գտնվելու մասին: Եվ այս պահի դրությամբ ադրբեջանական կողմը դեռևս չի տալիս իր համաձայնությունը, որ հայկական կողմը հանի մարմինները: Ադրբեջանը դեռևս խոչընդոտում է և չի տալիս իր թույլտվությունը, որ մարմինները հանվեն»,-ասաց Գրիգորյանը:

Սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով այս պահի դրությամբ հայկական կողմից անհետ կորած է համարվում 29 մարդ: Ըստ ՄԻՊ-ի՝ այդ թիվը կարող է պարբերաբար փոխվել, երբ, օրինակ, մարմինների նույնականացում է արվում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ