Վահագն Խաչատուրյանն այցելել է Սիսիան

Աստղիկ Խաչատրյան 16.09.2022 - 22:52
16.09.2022 - 22:52 դիտում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր այցելել է Սիսիան, որտեղ մի շարք հանդիպումներ և քննարկումներ է ունեցել։

Սիսիանի համայնքապետարանում նախագահ Խաչատուրյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի, համայնքապետի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանի, ԱԺ պատգամավոր Կարեն Համբարձումյանի,Սիսիանի ուժային կառույցների ղեկավարների, քաղաքային իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ։

Հանրապետության նախագահը շրջայց է կատարել Սիսիանում, զրուցել քաղաքացիների հետ։

Նախագահն այցելել է նաև Սիսիանի զինվորական հոսպիտալ, տեսակցել զինծառայողներին և շուտափույթ ապաքինում մաղթել:

Վահագն Խաչատուրյանն այցելել է Նորավան գյուղ և հանդիպել սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված Հայրապետյան Գևորգի ընտանիքի անդամներին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ