Վագիֆ Խաչատրյանին դատապարտեցին 15 տարվա ազատազրկման

Աննա Կոստանյան 7.11.2023 - 16:07
7.11.2023 - 16:07 դիտում

Բաքվի ռազմական դատարանը Վագիֆ Խաչատրյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման:

Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ տեղի ունեցած դատական նիստում ընթերցվել է դատավճիռ, ըստ որի՝ Վ.Խաչատրյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։

Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ դատավճիռ է կայացվել «Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում ապօրինի հայկական զինված կազմավորումների կազմում ցեղասպանություն իրականացնելու մեջ»։

Այնուհետև Վագիֆ Խաչատրյանը վերջին խոսքով դիմել է դատարանին.

«Ես անմեղ մարդ եմ։ Ես այնտեղ չեմ եղել։ Այդ մարդիկ չեն կարող ասել, որ ինձ տեսել են։ Բայց ես այնտեղ չեմ եղել։ Ինձ ոչ մեկ չի ճանաչում։ Հարգելի պարոն դատավոր, ես անմեղ մարդ եմ, չեմ մասնակցել այդ կռիվներին։ Կան սարքավորումներ, որոնք որոշում են, թե մարդը ճիշտ է ասում, թե՞ սուտ։ Ես ուզում եմ այդ սարքավորումով ցուցմունք տալ, ասել, որ ես այնտեղ չեմ եղել»։

Հիշեցնենք, որ Վագիֆ Խաչատրյանը առևանգվել ու Բաքու էր տարվել ամռանը, երբ փորձում էր Հակարիի ադրբեջանական անցակետով սրտի հրատապ վիրահատության համար Հայաստան գալ։

Ձերբակալությունից մի քանի ժամ անց Բաքուն հայտարարել էր, թե նրան վաղուց են փնտրում, անգամ միջազգային հետախուզում են հայտարարել։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ