Ստեփանակերտում վերականգնվում է հասարակական տրանսպորտի աշխատանքը, կարգավորվում խաղաղ կյանքը

Գոհար Ստեփանյան 26.11.2020 - 10:55
26.11.2020 - 10:55 դիտում

Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի հետ համագործակցությամբ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում վերականգնվում է խաղաղ կյանքը. տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը: Վերականգնվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը, և սկսվել է ճանապարհային երթևեկությունը, էլեկտրա- և ջրամատակարարումը: Խաղաղ բնակչությունը շարունակում է վերադառնալ իր տներ:

Ռուսական խաղաղապահ զորակազմի ինժեներատեխնիկական ստորաբաժանումները շարունակում են աջակցել տեղական վարչակարգին Ստեփանակերտում ընդհանուր օգտագործման ճանապարհների մաքրման և սոցիալական ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների հարցում:

Ռուս խաղաղապահները ապահովում են հրադադարի պահպանումը և փախստականների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ