Ստեփանակերտում ռուս խաղաղապահները մեկ օրում վնասազերծել են շուրջ 100 պայթյունավտանգ առարկա

Գոհար Ստեփանյան 3.12.2020 - 10:40
3.12.2020 - 10:40 դիտում

Ռուսաստանի պաշտպանության նախարարության միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողները շարունակում են ինժեներական հետախուզության և տեղանքի ականազերծման աշխատանքները Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում: Ինչպես հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը, ռուս խաղաղապահները պայթյունավտանգ առարկաների մաքրման աշխատանքներ են իրականացրել Ստեփանակերտի հարավային հատվածներում: Սակրավորների կողմից ականազերծման ընթացքում մեկ օրում հայտնաբերվել և վնասազերծվել է շուրջ 100 պայթյունավտանգ առարկա:

Պայթյունավտանգ առարկաները տեղափոխվում են հատուկ սարքավորումներով հագեցած զորավարժարան և ոչնչացվում են: Զինամթերքը, որը հնարավոր չէ տեղափոխել, ոչնչացվում է տեղում՝ անհրաժեշտ անվտանգության միջոցառումների ապահովմամբ:

Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողության ընթացքում ինժեներական ստորաբաժանումները մաքրել են ավելի քան 38 հեկտար տարածք և շուրջ 12 կիլոմետր ճանապարհ, ստուգվել է ավելի քան 100 տուն և սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է շուրջ 1100 պայթյունավտանգ առարկա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ