Ստեփանակերտի մերձակայքում հայտնաբերված 4 կասետային ռումբը և ավիառումբը ոչնչացվել են. ԱԻՊԾ

Աննա Կոստանյան 19.01.2022 - 12:23
19.01.2022 - 12:23 դիտում

Արցախի ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը, Ստեփանակերտի Կրկժան թաղամասի բնակչից ստանալով ահազանգ, այսօր վաղ առավոտյան չպայթած զինամթերքի հայտնաբերման նպատակով մեկնել են նշված տեղամաս և իրականացրել հետախուզական աշխատանքներ, որի ընթացքում հայտնաբերվել է 4 կասետային ռումբ և 1 ավիառումբ:

Հայտնաբերված զինամթերքը տեղափոխվել է անվտանգ տեղամաս և ոչնչացվել:

Նշենք, որ որ ԱԻ պետական ծառայության սակրավորները շուրջօրյա ուժեղացված ծառայություն են իրականացնում հանրապետության բոլոր շրջաններում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ