Սպիտակ տան մոտ կայծակի հարվածից չորս մարդ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

Աննա Կոստանյան 5.08.2022 - 16:49
5.08.2022 - 16:49 դիտում

Սպիտակ տան մոտ կայծակի հարվածից հետո չորս մարդ ծայրահեղ ծանր վիճակում է: Այս մասին հայտնում է CNN-ը:

Կայծակը հարվածել է Լաֆայետ այգուն, որը Սպիտակ տան դիմացի փողոցում է: Շտապօգնության ծառայությունից հայտնել են, որ չորսն էլ ծայրահեղ ծանր վիճակում են, ստացել են կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներ: Նրանք տեղափոխվել են տարածքի հիվանդանոցներ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ