Սոչիում մեկնարկել է Պուտինի և Էրդողանի հանդիպումը. օրակարգում է նաև ԼՂ հարցը

Աննա Կոստանյան 5.08.2022 - 16:46
5.08.2022 - 16:46 դիտում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկօրյա աշխատանքային այցով ժամանել է Սոչի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, «Ա1+»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը։

Նշվում է, որ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Սոչիի օդանավակայանում Թուրքիայի ժամանակով 14։25-ին։ Էրդողանի գլխավորած պատվիրակության կազմում են Թուրքիայի ԱԳՆ և ՊՆ ղեկավարներ Մևլութ Չավուշօղլուն ու Հուլուսի Աքարը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը, ֆինանսների նախարար Նուրեդդին Նեբաթին, առևտրի նախարար Մեհեթ Մուշը, հետախուզական ազգային ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը, նախագահի աշխատակազմին կից ռազմարդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը։

Հավելենք, որ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել էր, որ նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն Սոչիում է։

Ավելի վաղ, ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Պուտին-Էրդողան հանդիպման օրակարգում, ի թիվս այլ հարցերի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցն է:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ