Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի

30.08.2026 - 11:35 դիտում

Հանրապետության տարածքում օգոստոսի 30-ի և 31-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում, սեպտեմբերի 1-3-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օգոստոսի 30-ին և 31-ին, սեպտեմբերի 1-ին և 2-ին առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։

Քամին հարավարևելյան և արևելյան է՝ 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 30-ի և 31-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Երևանում օգոստոսի 30-ին և 31-ին և սեպտեմբերի 1-ի և 2-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ