Սուրեն Պապիկյանը Լիտվայի պաշտոնակցի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել համագործակցության ընդլայնման վերաբերյալ

17.02.2024 - 15:29 դիտում

Փետրվարի 17-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Արվիդաս Անուշաուսկասի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների համագործակցության ընթացքը, զարգացման հեռանկարները։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցության ընդլայնման վերաբերյալ, այդ թվում՝ Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի շրջանակներում համագործակցելու ուղղությամբ։

Նախարարները քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում` տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։

 

🇦🇲🇱🇹
ԳԴՀ կատարած այցի շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Արվիդաս Անուշաուսկասի հետ։

Опубликовано ՀՀ պաշտպանության նախարարություն / MoD of the Republic of Armenia Суббота, 17 февраля 2024 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ