Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին փլուզման վտանգի մեջ է

6.07.2023 - 23:32 դիտում
Թուրքիայի կենտրոնական հատվածում գտնվող Կայսերի նահանգի Թոմարզա շրջանում կառուցված հայկական Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին շարուկվում է փլուզման վտանգի մեջ մնալ:

Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Մասնավորապես եկեղեցու տանիքին նկատելի են ճաքեր և կոտրված հատվածներ, իսկ եկեղեցու սյան և ստորին հատվածներում՝ ծեփածածկերի պոկված մասեր:

Թոմարզայի բնակիչներից մեկը, խոսելով եկեղեցու մասին, նշել է.

«Եկեղեցին ժամանակին ծառայել է որպես պահեստ, ապա նաև որպես կինոթատրոն, իսկ այժմ լքյալ վիճակում է: Մեր ամենամեծ  ցանկությունն այն է, որ իր տապանագիրը կորցրած եկեղեցին վերականգնվի, ապա նաև գրավիչ դառնա տուրիզմի համար: Հին ժամանակներն արտացոլող որմնանկարների հետքերը պահպանված են: Եկեղեցին, որն այժմ վերածվել է աղավնիների բույնի, անտարբերության մատնվելու և անտեսվելու պատճառով ամեն վայրկյան կանգնած է փլուզման վտանգի առաջ: Թոմարզայում գտնվող այս եկեղեցին այն վայրերից է, որն անպայման պետք է տեսնես տեղացի և օտարերկրացի պատմության սիրահարները: Հույս ունենք, որ եկեղեցին նախքան փլուզվելը կվերականգնվի»:

Նշենք, որ եկեղեցին կառուցվել է 1837-ին, իսկ մինչև լքվելը որպես պահեստ, ապա կինոթատրոն օգտագործվել է 1915-ի Հայոց ցեղասպանությունից հետո: Թուրքերն ու քրդերը տեղաբնակ հայերի քաջության համար Թոմարզան անվանում էին «Քյուչուկ Զեյթուն», այսինքն՝ Փոքր Զեյթուն։ Թոմարզայի հայկական մշակութային հետքերը մինչ օրս էլ տեսանելի են թե՛ քաղաքում, թե՛ քաղաքի մերձակայքում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ