Ադրբեջանական հեռուստատեսությամբ եղանակի տեսության եթերում Հայաստանի Հանրապետությունը` ներառյալ մայրաքաղաք Երևանը, ներկայացվում է իբրև Ադրբեջան

6.07.2023 - 23:49 դիտում

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է ՀՀ տարածքն իբրև ադրբեջանական ներկայացնելու հերթական դեպքին:

«Հարևան երկրի սուվերեն տարածքի նկատմամբ հավակնության հերթական բաց քարոզչությունը. ադրբեջանական հեռուստատեսությամբ եղանակի տեսության եթերում Հայաստանի Հանրապետությունը` ներառյալ մայրաքաղաք Երևանը, ներկայացվում է իբրև Ադրբեջան: Ի ցույց դրված հիվանդ պատրանքները և թշնամական հռետորաբանությունը պետք է կտրականապես մերժվեն»,- գրել է նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ