«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները

7.04.2026 - 22:20 դիտում

Ապրիլի 7-ին` ժամը 17։19-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ բնակավայրից «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին ընկել է և վնասել ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դԴեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները քաղաքացուն տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն, այնուհետև պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ