Սուրբծննդյան տոներին ԵՄ-ում ահաբեկչությունների բարձր ռիսկ կա. Եվրահանձնաժողովի նախազգուշացումը

Աննա Կոստանյան 5.12.2023 - 17:38
5.12.2023 - 17:38 դիտում

Մերձավոր Արևելքի ճգնաժամի և դրա հետ կապված եվրոպական հասարակության բևեռացման պատճառով սուրբծննդյան և ամանորյա տոներին Եվրամիությունում (ԵՄ) ահաբեկչական հարձակումների վտանգը կմեծանա։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներքին գործերի հանձնակատար Իլվա Յոհանսոնը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը և այն բևեռացումը, որն այն ստեղծեց մեր հասարակության մեջ, գալիք տոնական սեզոնի ընթացքում ահաբեկչական հարձակումների բարձր ռիսկ է ստեղծել ԵՄ-ում», – նախազգուշացրել է նա:

Յոհանսոնը պարզաբանել է, որ մերձավորարևելյան հիմնախնդիրը և դրա շուրջ ծագող ահաբեկչական սպառնալիքները կլինեն ԵՄ ներքին գործերի նախարարների խորհրդի քննարկման թեմաներից մեկը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ