ԼՂ-ից տեղահանված 109,000 անձի վճարվել են 100,000 դրամները

Աննա Կոստանյան 5.12.2023 - 17:37
5.12.2023 - 17:37 դիտում

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին տրամադրվող երեք տեսակի՝ 100,000 դրամների, 40+10 հազար դրամների և 50,000 դրամների աջակցության միջոցառումները շարունակվում են:

Այս մասին «Հումանիտար կենտրոնում» ասուլիսի ընթացքում տեղեկացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը:

«Այս պահին ունենք 100 հազար դրամների միանվագ միջոցառման շրջանակներում վճարված 109,395 անձ: 40+10 հազար դրամների աջակցությունը, որը նախատեսված էր կացարանի և կոմունալ ծախսերի նպատակով, հոկտեմբեր ամսվա համար վճարվել է 104,026 անձի:

Սկսվել են նաև նոյեմբերի վճարումները՝ 20,649 հոգու վճարվել են արդեն նոյեմբերի համար, շուրջ 20 հազար հոգու էլ կվճարվի վաղվանից: Մնացած տվյալները մշակվում են և աջակցությունն առաջիկա օրերին կտրամադրվի: Վաղը կսկսվի 37,117 շահառուի 50,000-ական դրամների աջակցության վճարումները»,- նշեց փոխնախարարը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ