Սյունիքում 15 զինծառայողի տեղափոխող «Կամազ»-ը կողաշրջվել է. ԼՐԱՑՎԱԾ

Աննա Կոստանյան 24.11.2023 - 18:30
24.11.2023 - 18:30 դիտում

ՀՀ ՊՆ-ն, ի պատասխան լրատվամիջոցների հարցումների, հայտնում է, որ այսօր՝ նոյեմբերի 24-ին, Սյունիքի մարզում ՊՆ մեքենայի կողաշրջման հետևանքով որևէ զինծառայող լուրջ վնասվածք չի ստացել, և որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, հոսպիտալացված զինծառայողներ չկան:
****
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր՝ նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ժամը 16:10-ի սահմաններում КамАЗ մակնիշի ավտոմեքենան Վերին Խոտանան բնակավայրի վերջնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ կիսակողաշրջված վիճակում հայտնվել բնակչի տան երկաթե դարպասների մոտ:

Shamshyan.com-ի տվյալներով, վթարի հետևանքով 7 հոգի տեղափոխվել են հիվանդանոց:

КамАЗ-ը հաշվառված է ՀՀ ՊՆ հաշկեշռում, որում եղել են 15 զինծառայող, վնասվածքներ են ստացել 7-ը, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ