Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն

Աննա Կոստանյան 24.11.2023 - 18:26
24.11.2023 - 18:26 դիտում

Նոյեմբերի 25-ին, 28-ի ցերեկը, 29-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 26-ին, 27-ի գիշերը առանձին շրջաններում, 27-ի ցերեկը և 28-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, 25-26-ին, 28-ին՝ 15-20 մ/վրկ, 27-ին՝ 20-25 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 24-25-ին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, 28-ին կնվազի 7-10 աստիճանով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ