Սյունիքի մարզում՝ բացառությամբ Մեղրի քաղաքի և Վայոց ձորի մարզում տեղում է ձյուն

Գոհար Ստեփանյան 29.11.2020 - 12:10
29.11.2020 - 12:10 դիտում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները դժվարանցանելի են։

Սիսիան-Գորիս ավտոճանապարհը դժվարանցանելի է։

Սյունիքի մարզում՝ բացառությամբ Մեղրի քաղաքի և Վայոց ձորի մարզում տեղում է ձյուն։

 

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ