Սիրիացի վարձկան-ահաբեկիչները դատապարտվեցին ցմահ ազատազրկման

Գոհար Ստեփանյան 4.05.2021 - 19:17
4.05.2021 - 19:17 դիտում

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում՝ դատավոր Նապոլեոն Օհանյանը հրապարակեց Սիրիայի քաղաքացիներ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիի ու Յուսեֆ Ալաբեդ ալ-Հաջիի նկատմամբ հարուցված քրեական գործով դատական վճիռը, որով վերջիններս դատապարտվեցին ցմահ ազատազրկման:

Վեց ամիս առաջ Հայաստանում կալանավորված ազգությամբ արաբ, սիրիացի Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջին և Մուհամմադ Ալ Շխերին մեղադրվում են մի քանի հոդվածով՝ ծանր հանցանքի համար. միջազգային ահաբեկչություն, զինված ընդհարման ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտումներ՝ սպանության փորձ, քաղաքացիական անձանց, բնակչության վրա հարձակման փորձ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ