Սիրիացիները ակցիա են անցկացրել Հալեպում՝ հաջակցություն Հայաստանի

Աննա Կոստանյան 26.10.2020 - 14:33
26.10.2020 - 14:33 դիտում

Հալեպ քաղաքի բնակիչները դուրս են եկել Ալ-Ազիզիայի կենտրոնական հրապարակ՝ հաջակցություն Հայաստանի: Ակցիային մասնակցում է մի քանի հարյուր մարդ: Այս մասին տեղեկանում ենք Aysor.am-ից:

Սիրիացիները կարգախոսներ են վանկարկել՝ ի պաշտպանություն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կառավարությանն Ադրբեջանի հետ զինված հակամարտության ֆոնին: Բացի այդ, շատերը վանկարկում են հակաթուրքական կարգախոսներ՝ դատապարտելով Անկարայի ագրեսիվ քաղաքականությունը Սիրիայում և Կովկասում: Ցուցարարներն իրենց հետ բերել էին Թուրքիայի ղեկավարության գործողությունները դատապարտող պաստառներ:

Ցուցարարների շարքում եղել են ոչ միայն սիրիացիներ, այլ նաև պաղեստինցիներ, տեղի հայկական համայնքի անդամներ, ինչպես նաև քաղաքական կուսակցությունների և կրոնական առաջնորդների մի քանի ներկայացուցիչներ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ