Սերդար Քըլըչը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ մարդասիրական օգնության համար

11.02.2023 - 15:04 դիտում

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանին և ՀՀ ԱԺ փոխխոսնակ, Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին:

«Ես միշտ հիշելու եմ Հայաստանի ժողովրդի ցուցաբերած մեծահոգությունը՝ օգնելու մեղմել մեր ժողովրդի տառապանքները Թուրքիայի երկրաշարժից տուժած տարածաշրջանում»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Քըլըչը:

Նա նաև տեղեկացրել է,  որ բացի 28 հոգանոց անձնակազմից և տեխնիկական սարքավորումներից՝ երկրաշարժից անմիջապես հետո 5 բեռնատար՝ 100 տոննա պարենամթերքով, դեղորայքով, ջրով և շտապ օգնության այլ փաթեթներով ուղևորվել են Ադըյաման:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ