Սեռական ոտնձգություն երեխայի նկատմամբ՝ Ստեփանակերտում

Աննա Կոստանյան 4.04.2022 - 17:05
4.04.2022 - 17:05 դիտում

ԱՀ դատախազության կայքում 19.08.2021թ. տեղեկություն էր հրապարակվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1956թ. ծնված Բ.Ջ.-ի կողմից 03.02.2016թ. ծնված մանկահասակ երեխայի նկատմամբ սեռական ոտնձգության մասին:

Հիշյալ դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակում տարված նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 18.08.2021թ. Բ.Ջ.-ին մեղադրանք էր առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով /Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները/ նախատեսված ենթադրյալ հանցանքի կատարման համար:

31.03.2022թ. հիշյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար:

Քրեական գործով դատարանում մեղադրանքի պաշտպանությունն իրականացնելու է Ստեփանակերտ քաղաքի դատախազությունը:

Արցախի դատախազություն

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ