Սա պատմական օր է եվրոպական ընտանիքի համար. Արարատ Միրզոյանը շնորհավորել է Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային

Աննա Կոստանյան 15.12.2023 - 11:19
15.12.2023 - 11:19 դիտում

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր էջում հետևյալ գրառումն է կատարել ԵՄ խորհրդի որոշման վերաբերյալ։

«Շնորհավորում եմ Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի իմ գործընկերներին և երեք երկրների ժողովուրդներին՝ Եվրոպական խորհրդի կողմից ընդունված կարևոր որոշումների կապակցությամբ: Սա պատմական օր է եվրոպական ընտանիքի, նրանց համար, ովքեր կիսում են ժողովրդավարական սկզբունքները»։

Դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհուրդը որոշում է կայացրել Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհել, իսկ Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններ սկսել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ