ԱՄՆ-ն ողջունում է Թուրքիայի արդյունավետ դերը Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործում. Միլլեր

Աննա Կոստանյան 15.12.2023 - 11:05
15.12.2023 - 11:05 դիտում

Ամերիկայի Միացյալ Նահանգները ողջունում է Թուրքիայի արդյունավետ դերը Ադրբեջանի և Հայաստանի հարա-բերությունների կարգավորման գործում, հայտարարել է պետ-քարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ նշելով, որ այդ թեման ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի բոլոր քննարկումների մասն է:

«Մենք համաձայն ենք Ֆիդանի հետ, որ խաղաղությունը հնարավոր է: Միացյալ Նահանգները սատարում է երկու կողմերի ուղիղ բանակցություններին՝ խաղաղության հասնելու համար»,- ասել է Միլլերը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ