Սարագոսայում վթարի է ենթարկվել ամերիկյան արտադրության F-18 Hornet կործանիչը

20.05.2023 - 17:27 դիտում

Իսպանիայում ռազմաօդային ուժերի ցուցահանդեսի ժամանակ կործանվել է ամերիկյան արտադրության F-18 Hornet կործանիչը: Իսպանական լրատվամիջոցները հայտնում են, որ օդաչուն կարողացել է իրեն դուրս նետել ինքնաթիռից:

Կործանիչը վթարի է ենթարկվել Իսպանիայի հյուսիսարևելյան հատվածում գտնվող Սարագոսա ավիաբազայում: Այն բախվել է գետնին և պայթել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ